«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն հերթական ակնարկն է արել Մադրիդի «Ռեալ»-ի հանդեպ սեր ունենալու վերաբերյալ։ Այս մասին գրում է AS պարբերականը։
Ֆրանսիացի հարձակվողը Իսպանիայի Պրիմերայի 22-րդ տուրում կայացած «Ռեալ»-«Աթլետիկո» հանդիպումից հետո Instagram-ում հավանել (like) է Կարիմ Բենզեմայի, Սերխիո Ռամոսի և Վինիսիուսի լուսանկարները։ Նշենք, որ խաղն ավարտվել է «Ռեալ»-ի հաղթանակով՝ Բենզեմայի գոլի շնորհիվ։
Հիշեցնենք, որ որոշ աղբյուրներ պնդում են, որ Կիլիան Մբապեն 2020 թվականի ամռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Ավելի վաղ ֆրանսիացի ֆուտբոլիստը հայտնել էր, որ Զինեդին Զիդանը իր ֆուտբոլային կուռքն է եղել։
