fbpx
Սպորտ

Մբապեն կարող է գերազանցել Մեսսիի ռեկորդը. AS

«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն երեքշաթի օրը Չեմպիոնների լիգա վերադառնալով կարող է հավասարվել Լիոնել Մեսսիի գրանցած ռեկորդին։ Այս մասին հաղորդում է AS-ն։

Երեքշաբթի օրը «ՊՍԺ»-ին պարտվելուց հետո «Ռեալը» Չեմպիոնների լիգայի շրջանակում կմրցի «Բրյուգեի» հետ։

Վերջին անգամ ՊՍԺ-ն ջախջախեց մադրիդյան ակումբին  3-0 հաշվով։ Թոմաս Տուխելի սաները իրենց չափազանց հարմարավետ էին զգում, որը փոքր ինչ ճնշեց Զինեդին Զիդանին:

ՊՍԺ-ն ուժերը կփորձի «Գալաթասարայի» հետ։ Ֆրանսիայի չեմպիոններն այս անգամ կկարողանան հույս դնել Մբապեի վրա։ Հիշեցնենք, որ վերջինս վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ռեալի» դեմ խաղը։ Վերջինս մոտ է Մեսսիի սահմանած ռեկորդին հավասարվելուն:

Մբապեն ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում 14 գոլ է խփել։ Ֆրանսիացի հարձակվող կայանալիք հանդիպման օրը կդառնա 20 տարեկան և 284 օրեկան: Ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը կարողացել է 15 գոլի հեղինակ դառնալ Լիոնել Մեսսին է եղել, 21 տարեկան 289 օրեկանում։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ