fbpx
Սպորտ

Մբապեն հիմա կենտրոնացած է միայն ՊՍԺ-ում իր մրցելույթների վրա. Ազար

Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը անդրադարձել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Արքայական ակումբ հնարավոր տեղափոխության մասին: Նա նշել է, որ իր կարծիքով Մբապեն հիմա կենտրոնացած է միայն ՊՍԺ-ում իր մրցելույթների վրա: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:

«Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա ապագայում: Մբապեն մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստ: Եթե նա շարունակի աշխատել այնպես, ինչպես հիմա, ապա տարիներ անց կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»,- ասել է Ազարը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ