Սպորտ

Մբապեն նոր ռեկորդ է սահմանել՝ անցնելով Մեսսիին

«ՊՍԺ»-ն Չեմպիոնների լիգային խմբային փուլում հաղթանակ տարավ «Բրյուգե»-ի նկատմամբ (5:0): Հանդիպման ընթացքում հատկապես փայլեց 52-րդ րոպեին խաղադաշտ մտած Կիլիան Մբապեն։ Հարձակվողը իր հաշվին հեթ-տրիկ գրանցեց։

Այսպիսով 20-ամյա Մբապեն դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը ՉԼ-ում հատեց 15 գոլի սահմանը։ Այդ տիտղոսը մինչ այս պատկանում էր Լիոնել Մեսսիին, որը 21 տարեկանում էր խփել իր 15-րդ գոլը ՉԼ-ի կազմում, իսկ իսպանացի հարձակվող Ռաուլը՝ 22 տարեկանում։

Փարիզյան ակումբը 9 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը, «Բրյուգեն» 3-րդ տեղում է 2 միավորով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ