fbpx
Սպորտ

Մբապեն Չեմպիոնների Լիգայի ռեկորդ է սահմանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչի շրջանակներում կայացավ «Բավարիա» – ՊՍԺ դիմակայության առաջին հանդիպումը։

Այդ խաղի ընթացքում ֆրանսիական ակումբի առաջատարներից Կիլիան Մբապեին հաջողվել է դուբլ գրանցել ու արդյունքում սահմանել Չեմպիոնների Լիգայի ռեկորդ։ Այս մասին տեղեկանում ենք FIFA-ի Twitter-ի պաշտոնական էջից։

Աղբյուրը հայտնում է, որ Մբապեն աշխարհի միակ ֆուտբոլիստն է, որին հաջողվել է մեկ մրցաշրջանի ընթացքում ՉԼ-ի 1/8-րդ և 1/4-րդ եզրափակիչների արտագնա խաղերում միասին 5 գոլի հեղինակ դառնալ։

Հիշեցնենք, որ երեկվա խաղում ՊՍԺ-ն կարողացավ հաղթել 3-2 հաշվով։ Ընդունող կողմը «Բավարիան» էր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ