Վնասվածք է ստացել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Մբապեն վնասել է ձախ ոտքի մկանը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի վաղը՝ հունվարի 21-ին, ու հայտնի կդառնա, թե որքան է անհրաժեշտ ապաքինման համար։