fbpx
Սպորտ

Մբապեն փայլուն ցուցանիշ է գրանցել Լիգա 1-ում

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դուբլ է ձևակերպել Լիգա 1-ի 26-րդ տուրի՝ «Նիմի» (3:0) դեմ խաղում:

20-ամյա հարձակվողի համար այդ գոլերը դարձել են 50 և 51-րդը Ֆրանսիայի առաջնությունում:

Ինչպես տեղեկացնում է Լիգա 1-ի մամուլի ծառայությունը, Կիլիանը դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջնության պատմությունում, որը կարողացել է իր ակտիվում գրանցել 50 և ավելի գոլ:

Մբապեի վիճակագրությունը Լիգա 1-ում 

2015/16 («Մոնակո») — 1 գոլ 11 խաղում

2016/17 («Մոնակո») — 15 գոլ 29 խաղում

2017/18 (ՊՍԺ) — 13 գոլ 28 խաղում

2018/19 (ՊՍԺ) — 22 գոլ 20 խաղում

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ