Սպորտ

Մաքգրեգորը միայն լեզվին է տալիս. ցանկանում եմ կռվել նրա հետ. Հենրի Սեհուդո

UFC-ի թեթևագույն քաշային կարգում գործող չեմպիոն ամերիկացի մարտիկ Հենրի Սեհուդոն, հայտարարել է իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտ անցկացնելու ցանկության մասին։ Վերջինս UFC-ի նախկին չեմպիոնն է երկու քաշային կարգերում: Մաքգրեգորը օկտագոն դուրս չի եկել 2018 թվականի հոկտեմբերից. այն բանից հետո, երբ նրան հաղթել է ռուս մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովը:

«Քոնորը միայն լեզվին է տալիս, հաչում է, բայց չի կծում։ Այո, տասը տարի առաջ նա հաղթեց ուժեղ մարտիկների»,-ասել է Սեհուդոն ESPN MMA-ին տված հարցազրույցում։

Սեհուդոն խոստովանել է, որ Մաքգրեգորի հետ մենամարտն իրեն գրավում է նաև ֆինանսական պատճառներով:

«Մենք նրա հետ ոչ մի հարաբերություն չունենք, բայց ցանկանում եմ կռվել նրա հետ։ Ես էլ եմ ուզում հարուստ դառնալ», – հավելել է մարզիկը։

Սեհուդոն UFC-ի համահավաք վարկանիշում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ անկախ քաշային կարգից՝ զիջելով միայն կիսածանր քաշային կարգում գործող չեմպիոն Ջոն Ջոնսին և Նուրմագոմեդովին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ