The Guardian-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ստիպված է ապրել ԵՄ-ի հետ կապերի թուլացման հետևանքների հետ:
«Մենք պետք է թողնենք այն միտքը, որ հենց մենք ենք որոշում, թե ինչ է ուզում Բրիտանիան: Դա պետք է Բրիտանիան որոշի, իսկ մենք՝ ԵՄ 27 երկրները, պատասխանենք համապատասխան կերպ»,-ասել է Անգելա Մերկելը։
Գերմանիայի կանցլերը հավելել է, որ եթե Բրիտանիան չի ցանկանում շրջակա միջավայրի և աշխատաշուկայի կամ սոցիալական ստանդարտների վերաբերյալ կանոններ ունենալ, որոնք համեմատելի են ԵՄ կանոնների հետ, ապա ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտ չեն լինի:
Մերկելը ընդգծել է, որ դա կնշանակի՝ Բրիտանիան չի ցանկանում զուգահեռ զարգացնել ստանդարտները:

