fbpx
Աշխարհ

Մեծ Բրիտանիան հանեց զբոսնելու սահմանափակումները

Մեծ Բրիտանիան հանում է զբոսանքի սահմանափակումները։

Այս մասին հաղորդում է BBC-ն։ Նախկինում բրիտանացիները կարող էին օրվա մեջ դուրս գալ մի անգամ ու մի ժամով, սակայն այժմ հանվում է այս սամնափակումը։

Նշվում է, որ մարդիկ կարող են զբոսնել առանց սահմանափակումների, նույնիսկ կարող են գնալ ծով կամ զբոայգի։ Բրիտանացիները կարող են նաև երթևեկել ավտոմեքենայով։

Ըստ աղբյուրի՝ իշխանությունները խորհուրդ են տալիս դեռևս աշխատել տանից, եթե կա այդպիսի հնարավորություն։

Նշվում է նաև, որ այժմ բրիտանացիները հնարավություն ունեն օրվա ընթացքում հանդիպել մեկ հոգու, բայց պարտավորեն պահպանել սոցիալական հեռավորությունը։

Նրանք, ովքեր կխախտեն կանոնները՝ կտուգանվեն 3200 ֆունտով։

Զբոսնելու հետ կապված սահմանափակումները հանվել են մայիսի 13-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ