fbpx
Աշխարհ

Մեծ Բրիտանիան փակում է հասարակական վայրերը

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իշխանությունները որոշել են փակել մի շարք հասարակական վայրեր՝ կորոնավիրուսի վարակի տարածման սպառնալիքի պատճառով:

«Մենք պետք է առավել կրճատենք հիվանդության տարածումը»,-նշել է Բորիս Ջոնսոնը։

Հիմնականում փակվելու են թագավորության բոլոր փաբերը, ռեստորանները, սրճարանները, մարզադահլիճները և կինոթատրոնները: Վարչապետը հայտնել է, որ հաստատությունները հնարավորինս արագ պետք է դադարեցնեն աշխատանքը: Կորոնավիրուսի դեմ պայքարը ընդհանուր խնդիր է բոլոր բրիտանացիների համար հավելել է Ջոնսոնը։

Հայտարարության մեջ նշվում է, որ սահմանափակումները կգործեն մինչև իշխանությունների կողմից նոր հրահանգների ստացումը, որոնք կփորձեն հնարավորինս շուտ չեղարկել արգելքները:

Միևնույն ժամանակ, այդ հաստատությունները կարող են շարունակել սննդի առաքման ծառայությունների մատուցումը:

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակի գրեթե 3.3 հազար դեպք. մահացել է 167 մարդ, ապաքինվել է 65-ը:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ ՏԱՍՍ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ