fbpx
Աշխարհ

Մեծ Բրիտանիան շուտով օրական 100 հազար Covid-19-ի թեստ կանի

Մեծ Բրիտանիայի համայնքներիև տեղական ինքնակառավարման քարտուղար Ռոբերտ Ջենրիքը հայտնել է, որ երկրի կառավարությունը ամենայն հավանականությամբ կհասնի կորոնավիրուսի ախտորոշման օրական 100 հազար թեստ անելու իր թիրախին:

Առողջապահության նախարար Մեթ Հանկոկը հայտնել է, որ կառավարությունը իր նպատակին կհասնի ապրիլի վերջին: Ապրիլի 29-ին Մեծ Բրիտանիան ավելի քան 81 հազար թեստավորում էր իրականացրել, բայց նախարարը հայտնել էր, որ ավելիի հնարավորություն կա:

Ռոբերտ Ջենրիքը  հայտնել է, որ դեռ հստակ պատկեր չունի, դրանք այսօր ավելի ուշ կհրապարակվեն, սակայն թվում է, որ կամ կհարվածեն թիրախին, կամ կմոտենան դրան:

Նշենք, որ Միացյալ Թագավարությունում կորոնավիրուս ունեցող մահացած մարդկանց թիվը 26 հազար 771 է: Հիվանդացության ընդհանուր դեպքերի թիվը 171 հազար 253 է:

Աղբյուրը՝ BBC.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ