Աշխարհ

Մեծ Բրիտանիայում երեխաների համար թմրանյութ պարունակող կոնֆետներ են առգրավել

Մեծ Բրիտանիայում առգրավել են կոնֆետի խմբաքանակ, որը թմրանյութ է պարունակում և պատրաստվել է երեխաներին վաճառելու համար: Այս մասին հայտնում է BBC News-ը։

Վտանգավոր քաղցրավենիքը նկատել են Անգլիայի Քենթ կոմսությունում։ Ինչպես պատմել են ոստիկանությունից՝ իրավապահները փետրվարի 12-ի երեկոյան Գրեյվզենդ քաղաքում կասկածելի ավտոմեքենա են կանգնեցրել։ Խուզարկության ժամանակ դրանում մարմելադով լի փաթեթ են հայտնաբերել։ Գունավոր կոնֆետները թմրանյութ են պարունակել, իսկ դրանց փաթեթավորումը ակնհակտորեն վկայել է այն մասին, որ սպառողներ պետք է լինեին երեխաները։

Իրավապահները նաև մոտ 20-ամյա տղամարդու են ձերբակալել։ Նրան կասկածում են իրացման նպատակով A դասի թմրանյութեր պահելու համար: Նա մեղադրվում է նաև արգելված նյութերի ազդեցությամբ ավտոմեքենա վարելու համար։ Երիտասարդին քննության ընթացքում ազատ են արձակել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ