fbpx
Աշխարհ

Մեծ Բրիտանիայում կմեղմվեն կարանտինային միջոցառումները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ազգին հղած հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է, որ երկրում կարանտինային միջոցառումները կմեղմեն` մայիսի 13-ից սկսած:

Վարչապետը հայտնել է, որ դրանք ամբողջությամբ չեղարկելու ժամանակը դեռ չի եկել, բայց նրանք այս շաբաթից մարդկանց թույլ են տալիս անսահմանափակ ժամանակով սպորտով զբաղվել:

«Մարդիկ, որոնք չեն կարող տանից աշխատել, աշխատավայրեր վերադառնալու հնարավորություն կստանան՝ այդ ընթացքում խուսափելով հանրային տրանսպորտից օգտվելուց: Սա առաջին հերթին վերաբերում է շինարարության և արդյունաբերության ոլորտների աշխատակիցներին: Գործատուների համար հանձնարարականներ են պատրաստվել աշխատավարերում անվտանգության և սոցիալական հեռավորության պահպանման ապահովման վերաբերյալ»,-նշել է վարչապետը:

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ