Աշխարհ

Մեծ Բրիտանիայում քննարկում են վնասակար սնունդի գովազդի ցուցադրումը 21:00-ից հետո արգելելու առաջարկությունը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է համացանցում և հեռուստատեսությամբ վնասակար ուտելիքի գովազդի ցուցադրումը մինչև ժամը 21:00-ն արգելելու առողջապահության նախարարության առաջարկությունը: Դա մանուկների ճարպակալման դեմ պայքարի համալիր միջոցառումների բաղկացուցիչ մասն է։ Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:

«Ներկայումս յուրաքանչյուր երրորդ երեխան տարրական դպրոցն ավարտում է ավելցուկային քաշով կամ ճարպակալմամբ: Դրանով լրջորեն տառապող երեխաների թիվը ռեկորդային բարձր մակարդակում է»,- նշվում է հաղորդման մեջ:

Առողջապահության և սոցիալական ապահովության դեպարտամենտում նշել են, որ սահմանափակումները կվերաբերեն հեռուստածրագրերին, առցանց-հեռարձակումներին և սոցցանցերին: Ավելի վաղ ճարպի, աղի կամ շաքարի բարձր պարունակությամբ մթերքների գովազդն արգելված էր սոսկ մանկական հեռուստածրագրերում: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ դեռահասների նայած հաղորդումների 64%-ը չի համապատասխանում իրենց տարիքին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ