Ժոնգտոնգ գործարանի մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր պատվիրած ավտոբուսները ժամանակին Երևան հասցնելու համար:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ տեղադրելով նաև տեսանյութ։
Նա հիշեցրել է, որ 211 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների մատակարարումը կսկսվի այս տարվա աշնանը: Եվս 100 բարձրակարգ ավտոբուս նախատեսում են ունենալ հաջորդ տարվա առաջին կեսին:
«Շարունակում ենք երևանցիներին մեր խոսք տված ծրագրերի կատարումը», – ավարտել է խոսը Մարությանը: