Ըստ երևույթի, այժմ փողոցի ընդդիմությունը, իսկ ավելի ճիշտ՝ ռուսական ազդեցության տակ գտնվող ուժերը, նախկին խնամի-ծանոթ-բարեկամ նշանակումներին, մանիպուլյացիաների ու տարբեր ազդեցությունների միջոցով սկսելու են հերթով նախարարություններին հարվածել, որ կազմաքանդեն դրանք:
Այն, ինչ պահպանվեց իշխանությունների կողմից՝ կադրային ջարդ չանելու անվան տակ, իրենց իշխանավարման ամբողջ ընթացքում աշխատել է իրենց դեմ, և այժմ էլ ամենածանր հարվածներն այդտեղից են ստանում:
Նրանք երկիրը ճիշտ «ռելսերի» վրա հետ բերելու մեկ ճանապարհ ունեն, եթե տանուլ տալու նպատակ չունեն: Դա գաղափարական ընդդիմության հետ հրապարկային կլոր սեղաններն են ու նրանց մարդկային ռեսուրսի օգտագործումը բոլոր ոլորտներում, ինչը մերժել են ի սկզբանե, բացի եզակի դեպքերից:
Նաև մեծ հարց է՝ հիմա կնստե՞ն նրանց հետ կլոր սեղանի շուրջ գաղափարական ընդդիմադիրները, թե՞ ոչ: