fbpx
Արցախ

Մեծ Հայքի 10-րդ նահանգ Արցախը պատմական Հայաստան է և վերջ․ Հարությունյանի պատասխանը Ալիևին

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյան արձագանքել է Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որտեղ վերջինս նշել էր, իբր Արցախի ժողովուրդ գոյություն չունի։

«Իլհամ Ալիևը միջազգային համաժողովում հոխորտում է, որ Արցախի ժողովուրդ գոյություն չունի…

Որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար՝ հայտարարում եմ, որ մեր հարևան արհեստական պետության ազգաբնակչության ինքնահռչակ «առաջնորդի» գոյության փաստը Արցախի ժողովուրդը վաղուց է մերժել:

Այո՛, Անկախ Արցախի հերոս ժողովուրդը Ադրբեջանի կազմում երբեք գոյություն ունենալ չի կարող, իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն վիրավորել նրա արժանապատվությունը, խաթարել նրա անդորրը, որպես դիակ` կմնան չեզոք գոտում, որպես հանցագործ` կդատվեն Արցախի դատարանում, որպես պարտված թշնամի` կշպրտվեն սահմանից շատ հեռու…

Մեծ Հայքի տասներորդ նահանգ Արցախը պատմական Հայաստան է ու վերջ», – գրել է Հարությունյանն իր Facebook-յան էջում:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/390820338282012/?type=3&__xts__%5B0%5D=68.ARCNqkFhMuspQuZeGAho2kXMcIRrSGF03Bx8fw2oNii6hQWWNR38c54Jwxar1aB8AmlSSfBW-d43DKw9ehuzgiu8W5a19jeRKooVq6-XiBOm1Czu0YAGqjbRVfJyaAmEUWcn1SbJ9QUMhnIP3-0kHmLvntrW0gBjPYI2ms0BZkPTAVM2K0vML5NYQO-JwU5wzQy1TRr5s30l5oQOmiaKXYH5xkvGnzxvbeId0ACSeqBnIaM6RpH-SMlpKrKL-jsBI_ISAF50AvPXB7LuKpvhUyF03Ehn88qO7BHytH24KTzMtcL5-fFD6HhrHLMYXRgyANUBje-heH3F6LCDlMEbL1E&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ