ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․
«Դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում հաղորդել ենք շատ մեծ թափ:
Այդ բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում, բայց համոզված եմ, որ հետևողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ. այն է՝ անկախ դատական համակարգի և արդար դատական համակարգի հաստատմանը:
Այսօր խորհրդակցություն եմ անցակցրել Արդարադատության նախարարությունում»։
