Մոսկվայի «Սպարտակի» նախկին դարպասապահ Արտեմ Ռեբրովը խոսել է իր նախկին թիմակից, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի մասին։
Նրա խոսքերը փոխանցում է Sports-ը։
Ռեբրովն ասել է, որ Յուրան հիանալի է։ Նրա խոսքով՝ Մովսիսյանը մարզումներին երբեք առանձնահատուկ բան ցույց չէր տալիս, բայց խաղադաշտում նա միանում էր ու պարզ է, որ նա մեծ վարպետ է և ուժեղ ֆուտբոլիստ։
Նա նշել է, որ Յուրան ցանկացած պահի կարող էր գոլ խփել ու նման խաղացողներին միշտ գնահատում են։
Ռեբրովն ընդգծել է, որ Յուրան դասական հայ է, չնայած կարող է թվալ, թե նա եվրոպացի կամ ամերիկացի է։