Տնտեսություն

Մեդվեդևն այսօր կժամանի Երևան` մասնակցելու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Այսօր Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն երկօրյա այցով կժամանի Երևան` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Կառավարությունից հայտնեցին, որ նա Երևան կժամանի ժամը 17-ին:

Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կայանալու է ապրիլի 30-ին, նախորդը կայացել էր փետրվարին՝ Ղազախստանում: Մեդվեդևը Երևանում հանդիպումներ կունենա ԵՏՄ շրջանակում գործընկերների հետ:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Մեդվևը կայցելի նաև Գյումրի, որտեղ կհանդիպի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների հետ

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կքննարկվեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, ԵՏՄ ամրապնդմանը, միասնական շուկաների ձևավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությանների զարգացմանն առնչվող հարցեր: Նախատեսված է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ԵՏՄ թվային օրակարգի իրականացմանը:

Հիշեցնենք, որ 2019թ. Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ