fbpx
Ժամանց

Մեգան Մարքլի հայրը հայտնել է, որ դատարանում ցուցմունք կտա դստեր դեմ․ Daily Mail

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հայրը՝ Թոմասը, հայտարարել է, որ պատրաստ է դատարանում ցուցմունք տալ դստեր դեմ։ Դատական գործը վերաբերում է բրիտանական Mail on Sunday պարբերականի կողմից արքայազն Հարիի կնոջ նամակի հրապարակմանը, որը հասցեագրված էր նրա հորը: Այս մասնի հաղորդում է Daily Telegraph-ը։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, Թոմաս Մարքլի վկայությունները կլինեն Mail on Sunday-ի պաշտպանության հիմքում։ Փաստաթղթում, որը հանձնվել է Լոնդոնի Բարձրագույն դատարան, նշվում է, որ Մեգան Մարքլի ընկերները նրա անունից հայտարարություններ են արել ամերիկյան People ամսագրում, այդ պատճառով նամակի հրապարակումն«անհրաժեշտ էր ճշմարտության, արդարության ու պարոն Մարքլի համբավի համար, ինչպես նաև այն նպատակով, որ հանրությունը չմոլորեցնեն։

Սասեքսի դուքսն ու դքսուհին դատարան են դիմել 2019թ.-ի հոկտեմբերին։ Մեգան Մարքլի ամուսինը բրիտանական տաբլոիդներին մեղադրել է կնոջ մասին ոչ հավաստի տեղեկություններ հրապարակելու մեջ։ Արքայազնի խոսքով՝ թագավորական ընտանիքի անդամի՝ հորն ուղղված նամակը հրապարակելիս հրատարակիչներն այն այնպես են խմբագրել, որ ընթերցողների մոտ նամակի հեղինակի վերաբերյալ սխալ պատկերացում ստեղծվի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ