Ժամանց
09:00 13/01/2020

Մեգան Մարքլը վերադառնում է Հոլիվուդ

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը պայմանագիր է ստորագրել Disney ընկերության հետ: Այս մասին հաղորդում է The Times-ը։

Գործարքը հետաքրքիր դրույթ է պարունակում: Մեգան Մարքլը հնչյունավորելու է ընկերության հերոսներին, իսկ Disney-ը փղերի պաշտպնության Elephants Without Borders ֆոնդին նվիրատվություն է կատարելու:

Ըստ աղբյուրի տվյալների՝ այս գործարքը կնքվել է շատ ավելի վաղուց, քան դուքսն ու դքսուհին արեցին թագավորական ընտանիքը լքելու վերաբերյալ իրենց ցնցող հայտարարությունը: Նշանակում է՝ իրենց կյանքի հետագա ընթացքը ամուսինները որոշել են Սուրբ ծննդյան տոներից և Կանադա ուղևորությունից առաջ:

Ըստ արևմտյան փորձագետների՝ սա նախկին դերասանուհու մարտավարական քայլն է՝ Հոլիվուդում հաղթական վերադարձի համար, որտեղ նոր կարգավիճակում նրա պայմանգրերը կարող են երաշխավորել տասնյակ միլիոնավոր դոլարներ (տարեկան մինչև հարյուր միլիոն դոլար): Եվ, հետևաբար, ֆինանսական անկախությունը, որը զույգը նշել էր հայտարարության մեջ, դառնում է բավականին նշանակալի և իրական:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ