Մեգան Մարքլը չի մասնակցի Թրամփի հետ հանդիպմանը

Հրապարակող՝

Ումտիտին վերսկսել է մարզումները վնասվածքից հետո

Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, չի մասնակցի հանդիսավոր ընդունելությանը, որը կկազմակերպվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի առիթով։ Երկրպագուները ենթադրել են, որ դա կապված է նրա քաղաքական հայացքների հետ։ Այս մասին հայտնել է Daily Express-ը։

Ըստ պաշտոնական վարկածի՝ դքսուհուն ազատել են պաշտոնական միջոցառումներից որդու՝ Արչիի ծնվելու կապակցությամբ, սակայն հրատարակությունը նշում է, որ իրականում պատճառները կարող են քաղաքական լինել։ Մեգանը հայտնի է լիբերալ հայացքներով, 2016թ.-ի ընտրություններում, որպես ԱՄՆ քաղաքացի, աջակցում էր Թրամփի գլխավոր մրցակցին՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Նա Թրամփին «կնատյաց» և «կռիվ սերմանող մարդ» էր անվանել։

Ըստ հրատարակության տեղեկության՝ Թրամփի և նրա կնոջ այցի առիթով հանդիսավոր ճաշկերույթին չի մասնակցի նաև արքայազն Հարրին։ Նա այցի ծրագրին կմիանա միայն Բուքինգհեմյան պալատում ընթրիքի ընթացքում։ Թրամփը Մեծ Բրիտանիա կայցելի հունիսի 3-5-ը։

 

 

Ամենաթարմ