Աշխարհ
00:00 18/05/2020

Մեգանի և Հարիի թագավորական ընտանիքից դուրս գալու պատմությունը հերթական անգամ ֆիլմի կվերածվի

Նյու Յորքի TVLine հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի թագավորական ընտանիքը թողնելու սկանդալային պատմությունը վերածվելու է ֆիլմի։ Նշվում է, որ աշխատանքի համար արդեն  գրեթե ամեն ինչ պատրաստ է։

Ֆիլմը անվանվելու է «Հարրի և Մեգան. ելք պալատից»: Հայտնի է նույնիսկ սյուժեն: Ֆիլմում կցուցադրվի զույգի կյանքի մի հատվածը Արչիի՝ որդու ծնվելուց հետո: Ընդ որում, ֆիլմի ստեղծողներն արդեն հիմա հայտարարում են, որ չեն հավակնում փաստերի հավաստիությանը։

Կինոնկարի հեղինակների նկարագրությունը մեջբերում է Mirror-ը․

«Ֆիլմում մանրամասն նկարագրվում է երիտասարդ ծնողների պայքարն ու յուրահատուկ խնդիրները, որոնք կապված են թագավորական ընտանիքին անդամակցելու հետ, ինչը, ի վերջո, հանգեցրել է նրան, որ Հարրին ու Մեգանը հրաժարվել են իրենց թագավորական կապերից»։

Ֆիլմի նկարահանումները սկսվելու են  հենց այն ժամանակ երբ վերացվեն կորոնավիրուսային արգելքները։

Զույգի կյանքի մասին նույն ընկերությունն արդեն երկու ֆիլմ է նկարահանել։ Առաջինը հեռուստատեսությամբ ցուցադրվել է 2018-ի հարսանիքից մի քանի օր առաջ: Դերասանները, որոնք արտաքուստ նման են դուքսին ու դքսուհուն, զույգի ծանոթության հորինված պատմություն են խաղացել։ Երկրորդ ֆիլմը կոչվում է «Թագավորական դարձնելը» ։

Հարրին և Մեգանը լքել են ոչ միայն պալատը և հրաժարվել տիտղոսներից, այլև Մեծ Բրիտանիայից մեկնել են Հյուսիսային Ամերիկա: ԶԼՄ-ներում, հղում անելով այդ զույգի ծանոթներին, գրել են, որ հիմնական շարժառիթը գովազդային պայմանագրերով գումար վաստակելու ցանկությունն էր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ