fbpx
Սպորտ

Ինքներս ենք մեղավոր այս արդյունքի համար․ Կլոպ

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Լիվերպուլը» ոչ-ոքի՝ 1-1 խաղաց «Բարնլիի» հետ ու ընդհատեց 24 անընդմեջ տնային հաղթանակների շարքը։

Խաղից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է հանդիպումը։

«Մենք շատ լավ էինք խաղում, բայց «Բարնլիին» գոլ խփելու շանս տվեցինք, թեև մենք պետք է 3-4 գոլ խփած լինեինք։

Այսպիսի արդյունքը հիասթափություն է պատճառում։ Մենք պետք է շատ ավելի շուտ վճռած լինեինք արդյունքը, սակայն «Բարնլիի» դարպասապահ Նիկ Պոուպը վերջնամասում մի քանի սենսացիոն սեյվեր կատարեց։

Ինքներս ենք մեղավոր այս արդյունքի համար։

Պետք էր օգտագործել պահերը, իսկ մենք բավարարվեցինք մեկ միավորով», – Կլոպի խոսքերը մեջբերում է BBC-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ