fbpx
Իրավական

Այդ ամենի մեղավորը քրեական ենթամշակույթն է․ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում գրել է․


«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ համատեղ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, վերջինիս մասնակցելու կամ ներգրավելու, հիշյալ խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր սխեմաներ:

Հ․Գ․ Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտման աղաղակող դեպքեր, ունեզրկումներ, մարդու արժանապատվության ոտնահարումներ ու այդ ամենի մեղավորը քրեական ենթամշակույթ երևույթն է և թվում էր, որ բարեփոխումների փուլում բոլորը գիտակցել ու ընդունել էին այս հանգամանքը։ Բայց ինչպես պարզվում է առանձին շրջանակներ հակված են հավատալու հենց քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների դրդմամբ տարածվող լուրերին, թե իբր բռնություն է գործադրվում դատապարտյալների նկատմամբ և առանց ճշտելու այդ տեղեկատվությունը՝ սկսում են խոսել մարդու իրավունքների խախտումների մասին։


Քրեակատարողական ծառայությունը շարունակելու է անզիջում պայքարը այդ արատավոր երևույթի բոլոր դրսևորումների դեմ, իսկ օրենքով սահմանված լիազորությունների խոչընդոտների դեպքում գործելու է կոշտ՝ օրենքի շրջանակներում կիրառելով համաչափ միջամտություն»։

https://www.facebook.com/rustam.badasyan/posts/3368348106549934

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ