fbpx
Հասարակություն

Մեղրի-Վարդանիձոր ճանապարհին մեքենան կողաշրջվել է

Հունվարի 19-ին, ժամը 01։28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և օգնել վարորդին փոխել վնասված անվադողը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ