fbpx
Աշխարհ

Բաթումում 5 հարկանի շենք է փլուզվել․ վիրավորների թվում է 1-ամյա երեխա (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Վրաստանի Բաթում քաղաքում 5 հարկանի բնակելի շենք է փլուզվել, որի հետևանքով կան տուժածներ։

Այս մասին տեղեկանում ենք տեղի ԶԼՄ-ներից։

Նշվում է, որ վիրավորների շարքում է նաև 1 տարեկան երեխա, ում ոտքը կոտրվել է։ Նրան արդեն հոսպիտալացրել են։

Այս պահին փրկարարներն ու իրավապահները գտնվում են դեպքի վայրում, իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Մաքրվում է տարածքը։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ