fbpx
Սպորտ
17:10 14/11/2019

Մեկ անգամ է եղել, երբ այլ ֆուտբոլիստից մարզաշապիկ եմ խնդրել․ Մեսսի

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին պատմել է այն միակ դեպքի մասին, երբ ինքն այլ ֆուտբոլիստից մարզաշապիկ է խնդրել։

«Այլ ֆուտբոլիստներից խաղաշապիկ չեմ խնդրում, սովորաբար, ով ցանկանում է, իր հետ փոխանակվում եմ: Սակայն մեկ անգամ խնդրել եմ Զիդանի խաղաշապիկը:

Գրեթե մշտապես մրցակից թիմի արգենտինացու հետ եմ փոխանակվում:

Եթե որևէ ֆուտբոլիստ չի խնդրում, ես էլ չեմ խնդրում»,- Մեսսիի խոսքերը մեջբերել է TyC Sports-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ