fbpx
Առողջապահություն

Մեկ ԲԿ-ում միաժամանակ 6 զույգ երեխա է ծնվել

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) միաժամանակ վեց զույգ երեխա է ծնվել, հայտնում է Med Practic-ը:

Նրանցից երկու զույգը ծնվել է արտամարմնային բեղմնավորման, իսկ չորսը՝ բնական բեղմնավորման ճանապահով:

«Այս պահին մեր խնամքի տակ ունենք վեց զույգ նորածին, ինչն աննախադեպ է: Ի դեպ, նախորդ օրը կենտրոնից դուրս է գրվել յոթերորդ զույգը: Ըստ ժամկետի՝ ամենփոքր զույգը 28 շաբաթական հղիությունից ծնված նորածիններն են` 1500 գ և 1300 գ քաշով»,- այս մասին ասել է ՄՄԱՊԳՀԿ-ի նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Անաիդա Ասատրյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ