fbpx
Առողջապահություն

Արցախում առաջին անգամ մեկ օրում քովիդից մահվան 2 դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 25-ին կատարվել է 138 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 43 նոր դեպք:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 135 վարակակիր: Նրանցից 18-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 70-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Նշվում է նաև, որ գրանցվել է 2 մահվան դեպք։ Հիվանդներից մեկը 73-ամյա կին էր, իսկ 64-ամյա տղամարդ։

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15888 քաղաքացու հետազոտություն, որից 1726-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ