fbpx
Աշխարհ

Ալմաթիում մեկ օրում 2000-ից ավել մարդ է ձերբակալվել

Ղազախստանի ամենախոշոր քաղաքում՝ Ալմաթիում, շարունակվում են իրավապահ ուժերի կողմից իրականացվող գործողություններն ու ձերբակալումները։

Ինչպես տեղեկանում ենք քաղաքի պարետատնից, երեկ՝ հունվարի 13-ին, Ալմաթիում ձերբակալվել է 2159 մարդ։

Նշվում է, որ ձերբակալվածները մարդիկ են, ովքեր մասնակցել են անօրինական բողոքի ակցիաներին, թալանին ու տարբեր այլ հանցագործությունների։

Նշենք, որ ձերբակալումների գործընթացը վերջին օրերին չի դադարում ու մեկ օրում ձերբակալում են հազար ու ավելի մարդիկ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ