fbpx
Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում քովիդի 500-ից քիչ նոր դեպք է գրանցվել

Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 21-ի` ժամը 11:00-ի դրությամբ,գրանցվել է կորոնավիրուսի 334075 դեպք, որոնցից 305611 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19781 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 7436 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 492 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել է ևս 1594 հիվանդ, գրանցվել է 25 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7278 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է: Մինչ այս կատարվել է 2 306 456 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ