Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 328 963 դեպք, որոնցից 293 760 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 26 810 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է քովիդի 9202 թեստավորում, որից հաստատվել է 882 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 1668 հիվանդ, գրանցվել է 40 մահ։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7016 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1377 է: Մինչ այս կատարվել է 2 246 603 թեստավորում: