fbpx
Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում քովիդը խլել է 12 մարդու կյանք

Հայաստանի Հանրապետությունում մարտի 3-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 420757 դեպք, որոնցից 404157 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6472 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 3382 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 259 նոր դեպք, ապաքինվել են 486-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 12 մարդու կյանք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8505 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2906066 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ