fbpx
Աշխարհ

10 օրվա ընթացքում 1,5 միլիոն փախստական ​​է մեկնել Ուկրաինայից այլ երկրներ

10 օրվա ընթացքում 1,5 միլիոն փախստական ​​է մեկնել Ուկրաինայից այլ պետություններ՝ երկրում Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնել է gazeta.uz-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին։

«Ամեն րոպե այս թիվն աճում է»,- գրել է գրասենյակը։

Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի խոսքով՝ սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաարագ աճող միգրացիոն ճգնաժամն է Եվրոպայում:

«Եթե այս անիմաստ հակամարտությունն անհապաղ չդադարեցվի, մոտ օրերս միլիոնավոր մարդիկ կլքեն իրենց տները»,- ասվում է ուղերձում։

Ուկրաինայից ամենաշատ փախստականներ ընդունել է Լեհաստանը․ նրանց թիվը թիվը գերազանցել է 1 միլիոնը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ