Մարզեր

Արգիշտի Մեխակյանը՝ Արմավիրի փոխմարզպետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի փոխմարզպետ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ», – ասված է համապատասխան որոշման մեջ:

Որոշումը հրապարակվել է e-gov.am կառավարական կայքում։

Հիշեցնենք, որ Մեխակյանը օրերս վայր էր դրել պատգամավորական մանդատը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ