fbpx
Սպորտ
15:30 14/12/2019

Մեկնարկեց «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի մրցաշարը

Երևանի «Դինամո» մարզադահլիճում դեկտեմբերի 13-ին մեկնարկեց «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի մրցաշարը։ Բացման արարողությանը ներկա էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցինչներ։

Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկան 57 և 69 կգ քաշային բռնցքամարտիկները։ Մրցաշարին մասնակցում են 75 բռնցքամարտիկներ Երևանից ու Հայաստանի մարզերից։ Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 18-ին:

Հիշեցնենք, որ այս մրցաշարի արդյունքում կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի ՄՕԿ-ի կողմից կազմակերպվող վարկանիշային մրցումներին ու Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ