fbpx
Ժամանց

SpaceX-ը մեկնարկեց տիեզերական պատմական առաքելությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը՝ NASA-ի Քենեդու անվան տիեզերական կենտրոնի 39A մեկնարկային կոմպլեքսից, մեկնարկեց SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը, որն իր վրա կրում էր Dragon տիեզերանավը։

Սա պատմության մեջ առաջին առաքելությունն է, որին շրջանակներում Տիեզերք է ուղևորվում միայն քաղաքացիական անձանցից բաղկացած անձնակազմ։ Այսինքն՝ սա նշանակում է, որ նրանցից ոչ մեկը պրոֆեսիոնալ աստղագնաց չէ ու չի անցել հատուկ պատրաստություն։

Այս թռիչքը կարևորվում է տիեզերական զբոսաշրջության զարգացման շրջանակներում։

Նշենք, որ թռիչքը մեկնարկել է Երևանի ժամանակով 04:02-ին։ Տիեզերանավը հաջողությամբ հանվել է ուղեծիր, որտեղ մնալու է 3 օր։

Առաքելության անդամներն են՝ Ջարեդ Այզեկմանը, Հեյլի Արենոն, Քրիստոֆեր Սամբրոսկին և Սիան Պրոկտորը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ