«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ մեկնարկել է Թումանյան-Ալավերդի ճանապարհահատվածի ասֆալտապատումը։
Այս մասին հրապարակվել է հիմնադրամի Facebook-ի էջում։
Նշվում է, որ աշխատանքները մեկնարկել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում։
Ըստ աղբյուրի՝ առաջիկա օրերին աշխատանքները շարունակվելու են։