fbpx
Աշխարհ

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հանդիպումը

Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպումը։ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակին նվիրված նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։

ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգում են կազմակերպության պատասխանատվության ոլորտում տիրող իրավիճակի, դրա զարգացման հեռանկարների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի տարեդարձին նվիրված հայտարարության ընդունումը։

2022 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նախագահում է Հայաստանի Հանրապետությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ