fbpx
Իրավական

Մեկնարկել է Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով բողոքի քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքի քննությունը։ Դատական նիստին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահը։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հունիսի 7-ին որոշում էր կայացրել և արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախատումը, իսկ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել։

Դատախազությունը, սակայն, կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումն օրինական է և բողոքարկել է այս որոշումը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց օրեր անց՝ 2018թ. հուլիսի 30-ին, Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ՝ նրա ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։

Արգելանք էր դրվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավուքնների պաշտպանի պահանջով հանվել էր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ