fbpx
Քաղաքականություն
19:15 04/12/2019

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Անջեյ Կասպշիկի հանդիպումը

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հանդիպումը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ»,-գրել է Նաղդալյանը:

Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ…

Gepostet von Anna A. Naghdalyan am Mittwoch, 4. Dezember 2019

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ