Թուրքիայում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնց մասնակցում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ բանակցություններն անցկացվում են Ստամբուլի «Դոլմաբախչե» պալատում։
Բանակցությունների մեկնարկից առաջ խոսքով է հանդես եկել նաև Էրդողանը։
