fbpx
Աշխարհ

Մեկնարկել են Վրաստան-ԱՄՆ ուղիղ ավիաչվերթների վերաբերյալ բանակցությունները. aliq.ge

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան նախարարության պատվիրակության հետ մեկնել է ԱՄՆ: Այնտեղ նախարարը ամերիկյան երկու ավիաընկերությունների հետ դեպի Վրաստան ուղիղ ավիաչվերթներ իրականացնելու մասին բանակցություններ կվարի։ Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից հաղորդում են, որ նախարարը կհանդիպի աշխարհի խոշորագույն Delta Air Lines և United airlines ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ, նաև կներկայացնի Վրաստանի մասին մանրամասն շնորհանդես:

Նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-Վրաստան ուղիղ ավիաչվերթների մեկնարկը մի կողմից դրական քաղաքական քայլ կլինի՝ ելնելով ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունից, մյուս կողմից գրավիչ՝ առևտրային ընկերությունների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ