Կառավարություն
10:00 06/01/2020

Մեկնարկում է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիրը․ Արշակյան

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհների ծրագիրը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես և խոստացել էինք ՀՀ Բարձր տեխոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհների ծրագիրը։

Այսպիսով․

Եթե ունեք գաղափար, որի իրագործումը կարող է բեկումնային ազդեցություն ունենալ տնտեսության և մարդկանց կենսամակարդակի վրա արհեստական բանականության, նանոտեխնոլոգիաների, տվյալագիտության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, և այլ ուղղություններով՝ նորարարական մշակումների միջոցով, ապա կարող եք մասնակցել ծրագրին։ Կառավարությունը կտրամադրի աջակցություն գաղափարի իրագործման առաջնային փուլի համար։

Դրամաշնորհը նպատակ ունի աջակցելու տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը և առևտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ։

Գործունեության ընթացքում մրցույթի հաղթողները կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։

Հավելյալ տեղեկատվության համար՝

Հայտերը կարող եք լրացնել այստեղ՝

Դիմումների վերջնաժամկետ՝ 13 հունվար»,- գրել է նախարարը։

Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես և խոստացել էինք ՀՀ Բարձր տեխոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է…

Geplaatst door Hakob Arshakyan op Zondag 5 januari 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ