fbpx
Սպորտ
15:10 03/10/2019

Մեկնարկում է ՀՀ ֆուտզալի Սուպերլիգան

Հոկտեմբերի 5-ին կմեկնարկի ՀՀ ֆուտզալի առաջնությունը, որը 2019/2020 մրցաշրջանից սկսած՝ կկոչվի ՀՀ ֆուտզալի Սուպերլիգա։

Առաջնության 20 տուրերի ընթացքում չեմպիոնության համար կպայքարեն «Արարատ-Արմենիա», «Արարատ», «Եղվարդ», «Լեո» և «Սիրիուս» թիմերը։

Մրցաշրջանի առաջին հանդիպումը կկայանա Երևանի ՄԶՀՀԿ մարզադահլիճում (նախկինում՝ Միկա), որտեղ գործող չեմպիոն «Լեոն» կընդունի առաջնության նորեկ «Արարատին»։ Հ

անդիպումը կմեկնարկի 14։00-ին։ Առաջին տուրի մյուս խաղում՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Եղվարդը» սեփական հարկի տակ կընդունի «Արարատ-Արմենիային»:

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ