fbpx
Սպորտ
18:25 31/10/2019

Մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս ստուգատեսում ևս ներկայացված է 9 մարզիկով:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Արման Վարդանյանը (82 կգ), Ալբերտ Եղիկյանը (87 կգ) և Դավիթ Հովասափյանը (130կգ)։

Ինչպես ազատ ոճում, այստեղ ևս մենք ներկայացուցիչ չենք ունենա միայն 97 կգ քաշային կարգում:

Մեր երիտասարդ ըմբիշները մրցավայր են մեկնել հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնականար Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ:

Մրցումները կմեկնարկեն նոյեմբերի 1-ից: Այսօր կայանալիք վիճակահանության արդյունքներով մեր մարզիկները կիմանան իրենց մրցակիցներին:

Հիշեցնենք` ազատ ոճի Հայաստանի հավաքականն անմասն մնաց մեդալներից աշխարհի երիտասարդական առաջնությունում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ