fbpx
Ժամանց

Մեկնարկում է Կաննի 72-րդ կինոփառատոնը

Համաշխարհային կինոյի աստղերն ու դեբյուտանտները մայիսի 14-ին կբաձրանան Լազուրե ափի կինոփառատոնային գլխավոր պալատի աստիճաններով: Այստեղ պատմության մեջ 72-րդ անգամ կբացվի Կաննի միջազգային կինոփառատոնը, որը պետք է հայտարարի տարվա լավագույն աշխատանքները:

«Հանդիսատեսներին հանդիպում է սպասում ժամանակակից կինոարվեստի հետ դրա ողջ բազմազանությամբ,- բացման նախօրյակին նշել են մամուլի ծառայությունում:

Վեց տասնյակ ֆիլմեր որոնք ներառվել են ծրագրի տարբեր բաժիններում, ընտրվել են գրեթե երկու հազար ֆիլմերից, որոնք կինեմատոգրաֆիստների կողմից ներկայացվել են ընտրական կոմիտեին:

«Կաննի փառատոնը եզակի հարթակ է այն արտիստների համար, որոնք հույս ունեն հայտնի դառնալ աշխարհին»,- բացման նախօրեին լրագրողներին հայտարարել է դերասանուհի Պենելոպա Կրուսը:

Ավելի վաղ փառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն հայտնել է, որ Կաննի 72-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթում տեղ է գտել 21 լիամետրաժ ժապավեն, այդ թվում Պեդրո Ալմոդովարի, Դարդեն եղբայրների, Կսավիե Դոլանի, Թերենս Մալիքի և ուրիշների ֆիլմերը:

Կինոփառատոնի բացման ֆիլմը կդառնա ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մահանում» նոր ֆիլմը։

Փառատոնի տնօրենությունը հայտնել է, որ Կվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ֆիլմը ներառված է Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում: Ավելի վաղ ապրիլին կինոփառատոնի գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն նշել է, որ փառատոնում միշտ էլ «հետաքրքրությամբ են սպասում Տարանտինոյի նոր աշխատանքներին»:

Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել են հույն դերասան և սցենարիստ Յորգոս Լանտիմոսը, լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկին և դերասանուհի էլ Ֆանինգը: Աշխատանքները նաև կգնահատեն սցենարիստ Ռոբեն Կապիյոն, կինոռեժիսորներ Էնկի Բիլալը և Ալիչե Ռորվահերը: Կինոստուգատեսի ժյուրին գլխավորել է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ